Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Պղպեղը` բուժիչ միջոց սակավարյունության դեպքում

00:05, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Պղպեղը` բուժիչ միջոց սակավարյունության դեպքում
     Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղի որոշ տեսակներից։ Քաղցր պղպեղը հարուստ է վիտամիններով՝ ռուտինով (P), որը հեղուկացնում է արյունը և ամրացնում արյունատար անոթների պատերը. այդ իսկ պատճառով շատ օգտակար է տրոմբոֆլեբիտի և երակի վարիկոզ լայնացման դեպքում։ Բացի այդ, պղպեղը նաև կարոտին, կալիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ, կրեմնիում է պարունակում, նույնիսկ` արծաթ և պղինձ, որոնք ոչ միայն նպաստում են օրգանիզմի ամրապնդմանն, այլև անփոխարինելի բուժիչ միջոցներ են համարվում սակավարյունության, անքնության, հոգնածության, շաքարային դիաբետի, մաշկային և տեսողական խնդիրների դեպքում:
8829 | 0
Facebook