Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար լուրջ խնդիրների առաջ է արդարադատության գնդապետը. «Հրապարակ»

10:20, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար լուրջ խնդիրների առաջ է արդարադատության գնդապետը. «Հրապարակ»
     «Հրապարակ»-ը գրում է. «Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար լուրջ խնդիրների առաջ է կանգնել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը՝ գործով քննչական խմբի ղեկավարը։ Բանն այն է, որ ԱՆ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, որի նախագահը Գալուստ Սահակյանի որդին է՝ Տիգրան Սահակյանը, տվել էր եզրակացություն, որ Հաց բերողի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, սակայն քննիչը, հավանաբար, վերևից եկող հանձևարարությամբ որոշել է նոր հանձնաժողով ստեղծել՝ ընդգրկելով այլ բժիշկների։ Այս հանձնաժողովն էլ եզրակացություն է տվել, թե հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, որից հետո Արթուր Սարգսյանը կալանավորվել է երկրորդ անգամ, ՔԿՀ-ում նրա առողջական վիճակը վատացել է, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից։ Հիմա քննիչին մեղադրում են հանձնաժողովի եզրակացությունը վերացնելու համար»,- գրում է թերթը։
3849 | 0
Facebook