Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պերուում վայրէջքի ժամանակ մարդատար Boeing է այրվել

10:05, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Պերուում վայրէջքի ժամանակ մարդատար Boeing է այրվել

Պերուի Հաուհա քաղաքի Francisco Carle օդանավակայանում վայրէջքի ժամանակ այրվել է Peruvian Airlines ավիաընկերության Boeing 737-300 մարդատար օդանավը: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16:30-ին: Ինքնաթիռում 141 ուղևոր է գտնվել: Վայրէջքից անմիջապես հետո բոլորը տարհանվել են: Հաղորդվում է 26 վիավորի մասին, այդ թվում` երեխա: Ուղևորներից մեկը հոսպիտալացվել է:
     Ականատեսները նկարահանել են ինքնաթիռի այրվելու պահը:
     Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է: Դեպքի վայր են հասել հրշեջ հաշվարկներ: Երկրի Տրանսպորտի և կապի նախարարության տվյալներով` վայրէջքը հարկադրված է եղել: Հրդեհի պատճառն ու հանգամանքները պարզվում են:

Պերուում վայրէջքի ժամանակ մարդատար Boeing է այրվել
8786 | 0
Facebook