Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելք»-ը ԿԸՀ է ներկայացրել ՀՀԿ գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմում

23:10, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
«Ելք»-ը ԿԸՀ է ներկայացրել ՀՀԿ գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմում
     «Ելք» դաշինքը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմում:
     Դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀԿ համապետական ցուցակը, դրա համար փաստական հիմք ընդունելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից պատրաստած 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները և դրանց տեքստային վերծանումեները, թե նախընտրական շրջանում ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրում:
     Հիշեցնենք` «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել էր դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որոնք նախընտրական շրջանում ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրում:

Նշենք, որ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու դիմում էր ԿԸՀ ներկայացրել նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որն այսօր քննարկվեց և մերժվեց։

3768 | 0
Facebook