Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԸՀ-ն մերժել է ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը

22:02, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
ԿԸՀ-ն մերժել է ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը
     Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմումը:
     «Դրանք չեն կարող գնահատվել նախընտրական քարոզչության կարգի խախտում, քանի որ չի հաստատվել, որ վերոհիշյալ անձինք քարոզչություն են իրականացրել իրենց լիազորություններն իրականացնելիս, չի ներկայացվել որևէ ապացույց, որ իրականացմանը զուգահեռ է դա կատարվել»,- ասել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
     ԿԸՀ 7 անդամները կողմ են քվեարկել «ՕՐՕ» դաշինքի դիմումը մերժելու մասին որոշման նախագծին: Միայն Գյումրու թիվ 37 միջնակարգ դպրոցի տնօրենի ձայնագրությունը կուղարկվի դատախազություն:
     Նշենք, որ ՕՐՕ դաշինքը դպրոցի տնօրենների ձայնագրությունների հետ կապված հիմքով դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով հանձնաժողովից, որպես կուսակցության ընտրական ցուցակը գրանցող մարմին, դիմել դատարան՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:
3127 | 1
Facebook