Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ԱՀ ՊՆ

19:55, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ԱՀ ՊՆ
    

Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։

5953 | 4
Facebook