Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առանց միջնորդների լուծեն Ղարաբաղի հարցը». Լուկաշենկո

17:25, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առանց միջնորդների լուծեն Ղարաբաղի հարցը». Լուկաշենկո

Այսօր Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն սեղանի շուրջ և առանց միջնորդների լուծեն Ղարաբաղի հարցը։

«Հայերի մոտ էլ, բելառուսների մոտ էլ կան սուր հարցեր։ Ասենք, Լեռնային Ղարաբաղը։ Ձեզ ուղիղ կասեմ՝ դա մեր խնդիրը չէ, դա իմ խնդիրը չէ։ Մենք այնտեղ անելիք չունենք։ Կան հակամարտող կողմեր, որոնք պետք է հարցը լուծեն։ Սակայն, երբ Հայաստանի կամ Ադրբեջանի նախագահներն ինձ հարցնում են այդ մասին, կամ Ադրբեջանում․․․ Իմ դիրքորոշումը, որտեղ էլ լինեմ, մեկն է՝ մարդիկ արժանի են արժանավայել ապրելու։ Ես չեմ հավատում, որ այսօր Լեռնային Ղարաբաղում մարդիկ լավ ու արժանավայել են ապրում»,- ասել է Լուկաշենկոն։
     Լուկաշենկոն նշել է նաև, որ չի ցանկանում վիճել ոʹչ Հայաստանի և ոʹչ էլ ` Ադրբեջանի հետ:

Լուկաշենկոն խոսել է նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանին արտահանձնելու մասին` նշելով. «Լսեք, ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Հայաստանն ինձ Լապշինի մասին երբեք ոչինչ չի ասել: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել մի երկիր՝ Ադրբեջանը: Երբ նա այստեղ ձերբակալվեց, ես մտածում էի՝ ինչու նրան այստեղ ձերբակալեցին: Թող գնար ուր ուզում էր: Բայց ձերբակալեցին: Ինտերպոլը գիտեր: Մենք հայտնեցինք, ինչպես և սպասվում էր: Ո՞ւմ մենք պետք է նրան փոխանցեինք: Պետք է փոխանցեինք նրան, ով նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել»:

4826 | 1
Facebook