Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆուտբոլը խթանում է ծնելիությունը. դեմոգրաֆիական պայթյուն՝ Իսլանդիայում

17:00, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
Ֆուտբոլը խթանում է ծնելիությունը. դեմոգրաֆիական պայթյուն՝ Իսլանդիայում

Իսլանդական ԶԼՄ-ները գրում են, որ վերջին շաբաթվա ընթացքում երկրում դեմոգրաֆիական պայթյուն է գրանցվել։ 9 ամիս առաջ՝ 2016-ի հունիսի 27-ին, Իսլանդիայի ֆուտբոլի հավաքականը, Եվրոպայի 2016 թվականի առաջնության 1/8-րդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթելով Անգլիայի ընտրանուն, դուրս է եկել ¼ եզրափակիչ։ Դա իսլանդական ֆուտբոլի պատմության մեծագույն նվաճումն է։ Այդ իրադարձությունից 9 ամիս անց երկրում գրանցվել է ռեկորդային քանակությամբ երեխաների ծնունդ։

8338 | 0
Facebook