Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոտայքի մարզում Hyundai ավտոմեքենայում հայտնաբերվել է ադամանդի բիզնեսով զբաղվող 47-ամյա տղամարդու դի

16:45, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
Կոտայքի մարզում Hyundai ավտոմեքենայում հայտնաբերվել է ադամանդի բիզնեսով զբաղվող 47-ամյա տղամարդու դի
     Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Hyundai մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են հրազենային վնասվածքների հետևանքով մահացած 45-50 տարեկան տղամարդու դի։
     Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 47-ամյա Վախթանգ Մարգարյանն էր, ով զբաղվում էր ադամանդի առք ու վաճառքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Վ. Մարգարյանի անվամբ։
6646 | 0
Facebook