Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ն «լայքողների բանակ» է պահում բուհերում

17:20, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
ՀՀԿ-ն «լայքողների բանակ» է պահում բուհերում
     Վերջին օրերին անընդհատ տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ ՀՀԿ-ն Արմեն Աշոտյանին և Կարեն Ավագյանին արգելել է մասնակցել քարոզարշավներին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք հասարակության շրջանում բացասական ընկալումներ ունեն, ինչը կարող է հակառակ արդյունք ունենալ ՀՀԿ-ի համար: Վերջինները, սակայն, իրենց գործունեությունը չեն դադարեցրել, ծավալում են համացանցում` ակտիվորեն տարածելով Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի ելույթները: Ըստ լուրերի` ՀՀԿ-ն Ավագյանի ու Աշոտյանի գրառումները «լայքող» խմբեր է հավաքել բուհերի ուսխորհուրդների շրջանակներում` մասնավորապես Մանկավարժական համալսարանում, որոնց հրահանգում է պարտադիր «լայքել» այդ գրառումները` տպավորություն ստեղծելով, թե իշխող կուսակցությանն ատողներն իրականում այդքան էլ շատ չեն: Ասում են նաև, որ պարտադիր ստուգվում է, թե «լայք» դնողների ցուցակից բոլո՞րն են կատարել իրենց «աշխատանքը», թե՞ ոչ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8672 | 2
Facebook