Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեռլինյան թանգարանից գողացել են 100 կիլոգրամանոց ոսկեդրամը

19:45, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Բեռլինյան թանգարանից գողացել են 100 կիլոգրամանոց ոսկեդրամը

Բեռլինի Բոդե թանգարանից գողացել են դեռևս մի քանի տարի առաջ աշխարհում ամենամեծը համարվող ոսկեդրամը: Կորուստը նկատվել է մարտի 27-ի առավոտյան: Գողերը թանգարան են մտել պատուհանով` աստիճանի օգնությամբ: Նրանց հաջողվել է գողանալ 100 կիլոգրամանոց մետաղադրամը` գնդականթափանց ապակու տակից: «Թխկենու մեծ տերև» մետաղադրամը հատվել է 2007 թվականին, Կանադայում, դրա անվանական արժեքը մեկ միլիոն դոլար է, այն պատկերում է Ելիզավետա 2-րդին:
     Փորձագետների խոսքերով` մետաղադրամի արժեքը, եթե հաշվի առնվի միայն ոսկու արժեքը, 4,5 միլիոն դոլար է:
     Մետաղադրամը ժամանակին ներառվել է Գինեսի ռեկորդների գհրքում` իր չափերի ու մաքրության շնորհիվ: Դրա պարագիծը 53 սմ է, հաստությունը` 3 սմ: Բոդե թանգարան այն տեղափոխվել է 2010-ին:

«Թխկենու մեծ տերև» մետաղադրամ
«Թխկենու մեծ տերև» մետաղադրամ
13131 | 0
Facebook