Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ոստիկանությանը չենթարկվելու համար Նավալնին 15 օրվա կալանք կկրի

17:10, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Ոստիկանությանը չենթարկվելու համար Նավալնին 15 օրվա կալանք կկրի

Մոսկվայի Տվերի դատարանն այսօր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին 15 օրով կալանավորելու որոշում է կայացրել: Նշվում է, որ կալանքը սահմանվում է Մոսկվայի կենտրոնում կիրակի անցկացված չարտոնված ցույցի ընթացքում ոստիկանությանը չենթարկվելու համար, հայտնում է РИА Новости-ն:

Բացի այդ, չարտոնված ցույց կազմակերպելու համար Նավալնին 20 հազար ռուբլի տուգանք կվճարի: Նա հրաժարվել է ընդունել իր մեղքը:

Ինչպես դատարանում հայտարարել է Նավալնին, քաղաքապետարանը թույլ չի տվել միջոցառումն անցկացնել քաղաքի կենտրոնում, իսկ այլընտրանքներ առաջարկել է միայն հանրահավաքի նախօրեին:

4486 | 0
Facebook