Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ոստիկանությունն ավելացնում է ցույցերը ճնշելու զինտեխնիկան՝ նոր ԲՏՌ-ներով

17:15, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Ոստիկանությունն ավելացնում է ցույցերը ճնշելու զինտեխնիկան՝ նոր ԲՏՌ-ներով
     Վերջին օրերին քննարկման ակտիվ թեմա է դարձել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի՝ ոստիկանության զորքերում զինտեխնիկայի և անձնակազմի ստուգատեսը: Ասում են, որ հատկապես զայրույթ է առաջացրել այն հանգամանքը, որ ոստիկանությունն իր զինտեխնիկայում ավելացրել է ԲՏՌ-ներ: Այսկերպ իշխանությունը փորձում է ցույց տալ, թե պատրաստ է ճնշելու ցանկացած ընդվզում: Ասում են նաև, որ հանրության զայրույթը բորբոքել է հատկապես այն հանգամանքը, որ իշխանությունն ամեն օր խոսում է այն մասին, որ սահմանապահները ժամանակակից տեխնիկա չունեն, սակայն հսկայական միջոցներ է տրամադրվում երկրի ներսում ժողովրդի հուզումները ճնշելու համար զինտեխնիկայի գնման համար:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
9847 | 2
Facebook