Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե սա էլ չօգնի, կդիմենք հացադուլի». սարիթաղցիները դատախազության դիմաց անժամկետ նստացույց են սկսել

17:00, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«Եթե սա էլ չօգնի, կդիմենք հացադուլի». սարիթաղցիները դատախազության դիմաց անժամկետ նստացույց են սկսել

Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատներն այսօրվանից անժամկետ նստացույց են սկսել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց:
     «Արդեն 9 ամիս է` բողոքում ենք տարբեր տեղեր, չի եղել մի տեղ, որ չբողոքենք, ամենուրեք մեզ հանգստացնում են, թե ամեն ինչ լավ կլինի, բայց արդյունք չկա: Դրական ոչ մի քայլ չի կարատվում մեր տղաների համար, իսկ ի՞նչ են արել նրանք, ոչ մի բան: Մենք նստացույց ենք սկսում, որ տեսնենք, թե սրա վերջն ինչ է լինելու: Չգիտեմ` ինչքան կդիմանանք»,- ասաց կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:
     Նստացույցի մասնակիցները նշում են, որ առայժմ անժամկետ նստացույց են սկսում, բայց եթե դա էլ չօգնի, կդիմեն հացադուլի:

2859 | 0
Facebook