Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Սոնա Շահգելդյանն՝ ապրիլյան պատերազմի տարելիցին նվիրված աշխատանքային դադարի և քարոզարշավներին մասնակցելու մասին

18:25, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Սոնա Շահգելդյանն՝ ապրիլյան պատերազմի տարելիցին նվիրված աշխատանքային դադարի և քարոզարշավներին մասնակցելու մասին
     Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի հետ կապված՝ Սոնա Շահգելդյանը որոշել է աշխատանքային դադար վերցնել: Այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհին: «Ի հիշատակ մեր զինվորների` դադար կունենամ, չպետք է նրանց մոռանանք: Նրանց նկատմամբ իմ հարգանքը ես էդպես եմ արտահայտում, և ցանկանում եմ՝ բոլորն էլ այդպես վարվեն, չի կարելի մոռանալ մեր զոհերին: Գումար թող բոլորն էլ վաստակեն, բայց մի քիչ չափի մեջ լինի. գումարից առավել շատ բաներ կան այս կյանքում: Բացի այդ, չմոռնանաք՝ ապրիլի 24 էլ կա»: Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե երբևէ մտածե՞լ է երգ և տեսահոլովակ ներկայացնել հենց այս թեմայով: «Ճիշտն ասած՝ չեմ ուզում ինչ-որ բան անել և էլ ավելի ցավ պատճառել: Ունեմ երգեր, որոնք իրենց բովանդակությամբ համահունչ են այդ թեմային: Բայց կլինեն երգեր՝ ժողովրդական, շարաններ, հերոսների մասին...»:
     Սոնան նշեց, որ մարտի 20-ից սկսած` մասնակցում է տարբեր համերգների: Հերտաքրքրվեցինք, թե այդ համերգները քարոզարշավի շրջանակներո՞ւմ են, և ընդհանրապես, ինչպե՞ս է երգչուհին վերաբերվում այդ ամենին: «Երգչուհին պետք է ժողովրդի համար երգի ու կապ չունի, թե ինչ համերգ կլինի, մենք մեր գործն ենք անում: Բոլորի համար մենք ի սրտե երգում ենք: Կապ չունի` որ քաղաքական ուժն է, ես բոլորի համար էլ երգում եմ: Դա մեր երգիչ-երգչուհիների աշխատանքն է, շատ մարդիկ դրանով գումար են վաստակում, որ ընտանիքներին ապահովեն: Թող ամեն ինչին վատ չնայեն: Ես չեմ ուզում ոչ ոքի քննադատեմ, բայց ինձ էլ չեն կարող քննադատել: Ժողովուրդն ինձ չի կարող բան ասել, որովհետև ժողովուրդը լավ գիտի, թե ով ինչի համար է երգում: Ճիշտն ասած՝ ես ոչ մի շահ ոչ մեկից չունեմ: Առաջին հերթին ինքս ինձ համար եմ աշխատում: Ոչ մի կուսակցության մեջ իհարկե չկամ: Ես անկախ մարդ եմ, երգում եմ իմ հանդիսատեսի համար: Ուղղակի ձևական չեմ անում այդ ամենը: Մոտենում եմ, շփվում եմ մարդկանց հետ: Մի քանի երգողներին էլ չեմ մեղադրում, նրանք էլ են գումար վաստակում: Իսկ ժողովուրդը լավ գիտի ու դա զգացվում է՝ ում է սիրում, ում չի սիրում: Ես իմ աշխատանքն եմ կատարում, մաքուր եմ անում դա և անկեղծ եմ»,- եզրափակեց Սոնա Շահգելդյանը:
6490 | 0
Facebook