Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժամանակն է, որ ՀՀԿ-ն դառնա պարկեշտ փոքրամասնություն». Րաֆֆի Հովհաննիսյան

15:55, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«Ժամանակն է, որ ՀՀԿ-ն դառնա պարկեշտ փոքրամասնություն». Րաֆֆի Հովհաննիսյան
     «Թագավորների ժամն անցել է, մեր պատմությանն է պատկանում թագավորների ու դիկտատորների պահը: Ժամանակն է, որ ՀՀԿ-ական իշխող կուսակցությունը դուրս գա անօրինությունների խարանից ու դառնա պարկեշտ փոքրամասնություն: ՀՀ-ն աղքատությունից, արտագաղթից փրկելու համար մենք անհրաժեշտություն չունենք կուսակցապետերի, այլ` հավաքական թիմի, որ հաշվետու է ժողովրդի առջև»,- արտաշատցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, իշխող կուսակցությունը վախի մեջ է` Ջրառատից Էջմիածին բռնարարք է գործադրում, իսկ իրավապահները ոչ թե ժողովրդին են ծառայում, այլ այդ կուսակցության պատվերին:
3598 | 2
Facebook