Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դանիել Իոաննիսյանը խոստացել է հրապարակել այն չինովնիկների անունները, ովքեր հանձնարարել են տնօրեններին ցուցակ ներկայացնել

16:00, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Դանիել Իոաննիսյանը խոստացել է հրապարակել այն չինովնիկների անունները, ովքեր հանձնարարել են տնօրեններին ցուցակ ներկայացնել

Ինչպես հայտնի է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն օրեր առաջ ձայնագրություն էր հրապարակել, որտեղ հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրեններ խոստովանում են, որ քարոզչություն են իրականացնում, ցուցակ են կազմում և ներկայացնում ՀՀԿ կառույցներին:
     Դանիել Իոաննիսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ իրենք շուտով կհրապարակեն այն չինովնիկների ցուցակը, ովքեր նույնպես այս օրերին զբաղված են ցուցակների հավաքագրմամբ: «Օրինակները շատ են, բայց պետք է հաշվի առնել, որ անգամ սա ամբողջական պատկերը չէ, քանի որ Հայաստանում կա 1400 դպրոց՝ չհաշված մանկապարտեզները, իսկ մենք զանգել ենք ընդամենը 136-ին»,- նշել է բանախոսը:

3685 | 0
Facebook