Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միհրան Պողոսյանին ստվերում չպահելով` ՀՀԿ-ն հասկացնում է, որ էդ եռյակը սուտ է». Ա. Մարտիրոսյան

15:20, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«Միհրան Պողոսյանին ստվերում չպահելով` ՀՀԿ-ն հասկացնում է, որ էդ եռյակը սուտ է». Ա. Մարտիրոսյան
     «Պանամական օֆշորային սկանդալում Իլհամ Ալիևի հետ ներառված Միհրան Պողոսյանին, ՀՀԿ-ն գոնե այս պահին ստվերում պահեր, բերել, պատգամավորության թեկնածու է առաջադրել, որովհետև դրանով չի ուզում խաբել ժողովրդին, հասկացնում է, որ էդ եռյակը, վարչապետը սաղ սուտ են, ճիշտը սա է` Սերժ Սարգսյան, Միհրան Պողոսյան և թիմ, իրենք են որոշումներ կայացնողները»,- արտաշատցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով առաջադրված Արմեն Մարտիրոսյանը: Նա կոչ արեց քաղաքացիներին ապրիլի 2-ին պայքարել իրենց քվեի համար. «Չունենք այլ ճանապարհ, քան միասնական պայքարով փոխել ՀՀԿ-ին, քանի որ երկիրը կործանման եզրին է: Չունենք այլ ճանապարհ, քան ապրիլի 2-ին տեղամասերում պահել մեր ձայնը»,- հավելեց նա:
3525 | 0
Facebook