Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում նախկին ոստիկան-մարդասպանին մեղադրանք է ներկայացվել` 84 կնոջ սպանության համար

14:40, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Ռուսաստանում նախկին ոստիկան-մարդասպանին մեղադրանք է ներկայացվել` 84 կնոջ սպանության համար

ՌԴ Քննչական կոմիտեի Իրկուտսկի մարզի աշխատակիցները վերջնական մեղադրանք են ներկայացրել նախկին ոստիկան Միխայիլ Պոպկովին: Նա մեղադրվում է զանգվածային սպանությունների համար:
     Российская газета-ի հաղորդմամբ` 20 տարվա ընթացքում Պոպկովն Իրկուտսկի տարածքում` Անգարսկ և Ուսոլիե Սիբիրսկոյե բնակավայրերում, առնվազն 84 կնոջ է սպանել: Նշվում է, որ 2015-ին Անգարսկի սերյական մարդասպանն արդեն իսկ ցմահ ազատազրկման է դատապարտված եղել: Այդ ժամանակ նրան մեղադրել են 22 կնոջ սպանության և սպանության 2 փորձի համար: Դրանից հետո, սակայն, բացահայտվել են սպանության նոր դեպքեր:
     Քննչական մարմնի տվյալներով` հանցագործության վայրի քննության ժամանակ 15-20 տարվա հնության գերազմաններ են հայտնաբերվել: Հայտնաբերվել են նաև ոսկրային մնացորդներ, սպանվածների անձնական իրեր, հանցագործության հետ կապ ունեցող գործիքներ:
     Ըստ լրատվականի` մասնագետները Պոպկովի մոտ սադիստական տարերով համակցված հոմիցիդոմանիա (սպանություն կատարելու անհաղթահարելի մղում է, որը չունի ոչ հոգեբանական և ոչ էլ` իրավիճակային պատճառներ) են հայտնաբերել:

5140 | 0
Facebook