Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Change.org-ում ստորագրահավաք է սկսվել Հայաստանի` Արամ Խաչատրյանի կողմից գրված օրհներգը հաստատելու համար

19:05, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Change.org-ում ստորագրահավաք է սկսվել Հայաստանի` Արամ Խաչատրյանի կողմից գրված օրհներգը հաստատելու համար
     Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որի հեղինակները պահանջում են փոխել Հայաստանի պետական օրհներգն ու հաստատել Արամ Խաչատրյանի կողմից գրված օրհներգը:
     «Հայաստանի հիմնի ուժն ու խորությունն Արամ Խաչատրյանի կողմից: Արդյոք այս երաժշտությո՞ւնը չէ, որ համապատասխանում է մեր հոգուն: Չէ՞ որ հոգեհարազատ է: Միգուցե վերադարձնե՞նք կորցրած արժեքները: Պետք է ընդամենը փոխել որոշ բառեր: Եկեք հավաքենք մաքսիմալ քանակությամբ ձայներ և վերադարձնենք մեր կորցրած արժեքները»,- գրված է ստորագրահավաքի տեքստում:
     Արամ Խաչատրյանի կողմից գրված հիմնը եղել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական օրհներգը 1944-1991 թվականներին: Երաժշտության հեղինակը Արամ Խաչատրյանն է, իսկ խոսքերի հեղինակն` Արմենակ Սարգսյանը։
ՀԽՍՀ օրհներգը, երաժշտություն` Արամ Խաչատրյանի, խոսք` Արմենակ Սարգսյանի
4389 | 7
Facebook