Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհատ ձեռներեցներին ներգրավող ավանդներ` շվեյցարական ֆրանկով

13:10, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Անհատ ձեռներեցներին ներգրավող ավանդներ` շվեյցարական ֆրանկով

Հայաստանյան որոշ բանկեր, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, անհատ ձեռներեցներից ներգրավում են ավանդներ շվեյցարական ֆրանկով:

Ամենաբարձր տոկոսադրույքով ավանդը շվեյցարական արժույթով ընդունում է «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը` «Դասական» ավանդի եկամտաբերությունը 1.5% է` 12-24 ամիս ժամկետով:

Շվեյցարական ֆրանկով ավանդ անհատ ձեռներեցներից ընդունում է նաև «Արմսվիսբանկ»-ն` «Ստանդարտ» ավանդի եկամտաբերությունը 0.5%-է: «Արմսվիսբանկ»-ն անհատ ձեռներեցներից ընդունում է նաև «Կուտակային» ավանդը` 0.25% եկամտաբերությամբ:

Շվեյցարական ֆրանկով առաջարկվող ավանդների բոլոր պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Իսկ շվեյցարական արժույթով տրամադրվող ավանդների եկամտաբերությամբ առաջատարը վարկանիշային աղյուսակում «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ն է:

2180 | 0
Facebook