Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառման և ձերբակալությունների կադրերը հայտնվել են համացանցում

12:05, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Մոսկվայում ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառման և ձերբակալությունների կադրերը հայտնվել են համացանցում

Չնայած Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցների հավաստիացումներին, թե մարտի 26-ին անցկացված ցույցերի ընթացքում ոստիկանությունը գործել է անթերի ու օրենքի սահմաններու` համացանցում բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնվել, որոնք վկայում են ձերբակալությունների ժամանակ ակտիվիստների հանդեպ բիրտ ուժի և բռնությունների կիրառման մասին:
     Հիշեցնենք, որ Կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամի` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարողության մասին հրապարակումներից հետո երեկ Ռուսաստանի գրեթե բոլոր մեծ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել ընդդեմ կաշառակերության: Բողոքի ամենազանգվածային ակցիաներն անց են կացվել Մոսկվայում: Մայրաքաղաքի Պուշկինսկի հրապարակում, տարբեր գնահատականներով, 7-8 հազար մարդ է հավաքված եղել: Այնտեղ ոստիկանական ու հատուկ ջոկատայինների մեծ ուժեր են տեղակայված եղել:
     Նախ ոստիկանները ցուցարարներին ձերբակալել են լրատվականներին հարցազրույցներ տալու և դիմակներ կրելու, ապա պաստառների ու կարգախոսներ վանկարկելու համար: Վեջում արդեն, ոստիկանները ձերբակալել են բոլորին անխտիր: Ձերբակալվել են անգամ դպրոցահասակ երեխաներ:

Մոսկվայում ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառման և ձերբակալությունների կադրերը հայտնվել են համացանցում
Մոսկվայում ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառման և ձերբակալությունների կադրերը հայտնվել են համացանցում
Մոսկվայում ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառման և ձերբակալությունների կադրերը հայտնվել են համացանցում
Մոսկվայում ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառման և ձերբակալությունների կադրերը հայտնվել են համացանցում
Մոսկվայում ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառման և ձերբակալությունների կադրերը հայտնվել են համացանցում
Մոսկվայում ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառման և ձերբակալությունների կադրերը հայտնվել են համացանցում
Մոսկվայում ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառման և ձերբակալությունների կադրերը հայտնվել են համացանցում

     Միայն Մոսկվայում ձերբակալվածների ընդհանուր թիվը երեկ հասել է 1030-ի: Ձերբակալվածների մեծ մասն այսօր ազատ է արձակվել. անազատության մեջ է շուրջ 120 ցուցարար, այդ թվում` զանգվածային ցույցերի կազմակերպիչ Ալեքսեյ Նավալնին:
Մոսկվայում ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառման և ձերբակալությունների կադրերը հայտնվել են համացանցում
Մոսկվայում ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառման և ձերբակալությունների կադրերը հայտնվել են համացանցում

8679 | 2
Facebook