Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ-ում ենք ապրում և ոչինչ չենք կարող բացառել». Օհանյանն` իրեն ձերբակալելու լուրերի մասին

11:50, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«ՀՀ-ում ենք ապրում և ոչինչ չենք կարող բացառել». Օհանյանն` իրեն ձերբակալելու լուրերի մասին

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով առաջադրված Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց նկատմամաբ ճնշումներ են իրականացվում. «Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, գաղափարակից գործընկերը, տարբեր ժամանակահատվածներում աջակցել է մեզ, ուստի նրան պաշտպանելու ենք մինչև վերջ: Դատախազության տարածած այն հաղորդագրությունը, որ Սամվել Բաբայանն ընդունել է մեղքն` իրականությանը չի համապատասխանում: Մենք հիմնվում ենք փաստաբանի տարածած հաղորդագրությունների վրա, իսկ փաստաբանը հայտարարել է, որ Սամվել Բաբայանն իր վրա չի վերցրել մեղքը: Ուղղակի քաղաքական հետապնդումներ են իրականացվում Սամվելի և դաշինքի նկատմամբ»,- ասաց Օհանյանը:

Անդրադառնալով լուրերին, թե իրեն ևս ցանկանում են ձերբակալել, նշեց. «Այդ մասին ինձ ասել են, բայց քարոզարշավի ընթացքում ժամանակ չեմ ունեցել կենցաղային ու ինտրիգային նման հարցերին անդրադառնալու: Իրականում այդ ամենն ապատեղեկատվություն է և ես ազատ քայլում եմ Հայաստանի Հանրապետությունում: Եթե այդպիսի տեղեկություն լիներ, ապա իրավական ոլորտից մեկը կանդրադառնար դրան, բայց ՀՀ-ում ենք ապրում և ոչինչ չենք կարող բացառել»:

3649 | 0
Facebook