Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոմիությունը վախճանվում է». Մարին Լե Պեն

11:25, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«Եվրոմիությունը վախճանվում է». Մարին Լե Պեն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ Եվրոմիությունն անհետացման մոտալուտ սպառնալիքի տակ է: «Եվրոմիությունը վախճանվում է, քանի որ մարդիկ այլևս չեն ուզում դրա գոյությունը: Հավակնոտ ու ամբողջատիրական կայսրությունները դատապարտված են մահվան»,- իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լե Պենը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ «գլոբալիստներին հաղթելու ժամանակն է եկել»: Այդուհանդերձ, Լե Պենը Եվրոմիությունը «բոլորովին այլ Եվրոպայով փոխարինելու» ցանկություն է հայտնել, որը կկոչվեր «Եվրոպա մարդկանց համար» և որը հիմնված կլիներ երկրների ազատ համագործակցության վրա:

7027 | 0
Facebook