Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է Լորենց Առուշանյանը

21:20, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Մահացել է Լորենց Առուշանյանը
     Այսօր մահացել է հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (2003), Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը: Նա ծնվել էր 1935-ի հուլիսի 6-ին, Բաքվում: 1989 թվականին արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հետ ստեղծել է «Վարարկն» հիմնադրամը և Արցախ առաքել սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, դրամական ու նյութական օգնություն ցույց տվել զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, բռնագաղթածներին։ Եղել է Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի ներկայացուցիչը ՀՀ-ում, մասնակցել կամավորական ջոկատների կազմավորման ու հանդերձավորման, Բերդաձոր զենք, զինամթերք առաքելու աշխատանքներին։
     Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում ու մի շարք կինոներում:
7955 | 1
Facebook