Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, Գևորգ Ղազարյանը տեղափոխվեց հիվանդանոց

21:00, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, Գևորգ Ղազարյանը տեղափոխվեց հիվանդանոց

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Ղազախստան հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը ոչ-ոքի՝ 0:0 է։ Հանդիպումը կենտրոնից սկսեցին ղազախները։ Առաջին իսկ րոպեին մեր տղաները գրոհ ձեռնարկեցին դեպի մրցակցի դարպասը և, գնդակը ստանալու պահին, Գևորգ Ղազարյանը բախվեց ղազախների դարպասապահին՝ ստանալով ծնկի վնասվածք։ Նա պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից և անհապաղ տեղափոխվեց հիվանդանոց։ Գևորգ Ղազարյանի փոխարեն խաղադաշտ մտավ Տիգրան Բարսեղյանը։ Հանդիպումն ընթանում է երկուստեք գրոհներով։ Հանդիպման 37-րդ րոպեին մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրոհ կազմակերպեց, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

4227 | 0
Facebook