Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե պայքար չլինի, ֆուտբոլը բալետի կվերածվի». Ալեքսանդր Բորոդյուկ

22:35, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
«Եթե պայքար չլինի, ֆուտբոլը բալետի կվերածվի». Ալեքսանդր Բորոդյուկ

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումից հետո տեղի ունեցավ հետխաղյա մամուլի ասուլիսը։

Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորոդյուկն, ամփոփելով իր թիմի խաղը, նշեց․ «Մինչև կարմիր քարտը մեր հավաքականը լավ էր գործում։ Կարմիր քարտն ամբողջովին փոխեց խաղը։ Ֆուտբոլը պայքար է, և թիմերից պայքար է ակնկալվում։ Մրցավարը, կարծում եմ, ճիշտ չգործեց, երկրորդ դեղինի կարիքը չկար։ Եթե չլիներ կարմիր քարտն, այլ խաղ կստացվեր։ Ձեր հավաքականի խաղը ճիշտ կլինի ձեր հավաքականի գլխավոր մարզիչը գնահատի։ Հենրիխը շատ լավ ֆուտբոլիստ է։ Նա և՛ ակումբային մակարդակում, և՛ հավաքականի կազմում ցույց տված խաղի մակարդակով հաստատում էր իր վարպետությունը։ Հետաքրքրիր հանդիպում ստացվեց, կար պայքար, բայց կրկնեմ՝ ազդեց կարմիր քարտը։ Եթե պայքար չլինի, ֆուտբոլը բալետի կվերածվի։ Երկրպագուները սիրում են պայքար տեսնել։ Առաջին խաղակեսում հայերն առավելություն ունեին, երկրորդում մենք հավասարեցրինք խաղը։ Բայց ինչ եղավ, եղավ»,- Տումբակովիչի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

3952 | 0
Facebook