Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տեղի է ունեցել ռազմական բախում PKK-ի զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև. կան զոհեր». Կարեն Հովհաննիսյան

16:19, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
«Տեղի է ունեցել ռազմական բախում PKK-ի զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև. կան զոհեր». Կարեն Հովհաննիսյան
     Այսօր, մարտի 26-ին, Թուրքիայի հարավ-արևելյան Թունջելի նահանգում տեղի է ունեցել ռազմական բախում PKK-ի զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև: Թունջելի-Էրզիջան մայրուղու վրա, Քութուդերեսի տարածաշրջանում վաղ առավոտյան տեղի է ունեցած ռազմական բախման հետևանքով զոհվել է թուրքական բանակի առնվազն հինգ զինվոր, իսկ տասը վիրավորվել են, որոնց տեղափոխել են Ֆիրաթի համալսարանական հիվանդանոց:
     PKK-ի կողմից ևս կան զոհեր և վիրավորներ, զոհվել է յոթ զինյալ, և վիրավորվել՝ հինգը:
     Այս պահին թուրքական բանակի «Կոբրա» ռազմական ուղղաթիռները իրականացնում են հետախուզական թռիչքներ Թունջելի նահանգի անտառապատ վայրերում:
3778 | 0
Facebook