Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի ընտրանուն

21:55, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի ընտրանուն

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց՝ 2:0 հաշվով։

Հանդիպումը կենտրոնից սկսեցին ղազախները։ Առաջին իսկ րոպեին մեր տղաները գրոհ ձեռնարկեցին դեպի մրցակցի դարպասը և, գնդակը ստանալու պահին, Գևորգ Ղազարյանը բախվեց ղազախների դարպասապահին՝ ստանալով ծնկի վնասվածք։ Նա պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից և անհապաղ տեղափոխվեց հիվանդանոց։ Գևորգ Ղազարյանի փոխարեն խաղադաշտ մտավ Տիգրան Բարսեղյանը։ Հանդիպումն ընթանում է երկուստեք գրոհներով։ Հանդիպման 37-րդ րոպեին մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրոհ կազմակերպեց, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ Երկրորդ խաղակեսը թիմերն ակտիվ սկսեցին։ Երկու կողմերն էլ ակտիվ գրոհում էին, սակայն դարպասի գրավում չէր արձանագրվում։ Երկրորդ խաղակեսի միջնամասում Արթուր Սարկիսովի փոխարեն խաղադաշտ մտավ Արաս Օզբիլիսը։ Հանդիպման 63-րդ րոպեին, Հենրիխ ՄԽիթարյանի նկատմամբ կոպիտ խաղի համար 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց Մալին։ Հանդիպման 73-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ բացելով խաղի հաշիվը։ Սա Մխիթարյանի 20-րդ գոլն է հավաքականի կազմում։ 3 րոպե անց մեր հավաքականի երկրորդ գոլը հեղինակեց խաղադաշտ դուրս եկած Արաս Օզբիլիսը։

4613 | 0
Facebook