Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան խոստացել է մոխրի վերածել «ագրեսիայի ու սադրանքների ամերիկյան հիմնական կայանները»

14:40, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան խոստացել է մոխրի վերածել «ագրեսիայի ու սադրանքների ամերիկյան հիմնական կայանները»

Հյուսիսային Կորեայի պաշտպանության համազգային կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պետք է զգուշանա Հյուսիսային Կորեայի վրա կանխարգելիչ հարվածների աղետալի հետևանքներից։

Պաշտոնյան ԱՄՆ–ին կոչ է արել դադարեցնել զորավարժությունները ու Հարավային Կորեայի տարածքից դուրս բերել հակահրթիռային պաշտպանության համակարգերը։

«Եթե ԱՄՆ-ն կորցնի բանականությունը և հարձակվի Հյուսիսային Կորեայի վրա, ապա հյուսիսկորեացի զինվորականները մոխրի կվերածեն ագրեսիայի ու սադրանքների հիմնական կայանները»,- նախազբուշացրել է պաշտոնյան։

4677 | 0
Facebook