Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը խաղում է և′ Հայաստանի, և′ Ադրբեջանի հետ». Stratfor ընկերության փոխտնօրեն

14:10, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
«Ռուսաստանը խաղում է և′ Հայաստանի, և′ Ադրբեջանի հետ». Stratfor ընկերության փոխտնօրեն

«Կովկասում` Լեռնային Ղարաբաղում, հետաքրքիր միտումներ կան. այնտեղ Ռուսաստանը խաղում է և′ Հայաստանի, և′ Ադրբեջանի հետ: Այնտեղ դեռևս պահպանվում է ռազմական բախման հնարավորությունը: Կարծում եմ, որ Ռուսաստանի նպատակն իր դիրքերն այդ հակամարտությունում և բանակցություններում ամրապնդելն է, հատկապես այն պատճառով, որ Թուրքիային մի կողմ է քաշում վերջինի առաջնահերթությունները Սիրիայում, իսկ Իրանը ևս զբաղված է այլ հարցերով: Ռուսաստանը Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու տարածություն ունի»,- նման կարծիք է հայտնել վերլուծաբան Ռևա Գուժոնն, ով ամերիկյան Stratfor ընկերության (հաճախ անվանվում է «ստվերային ԿՀՎ») փոխտնօրենն է:

Ըստ նրա` եթե Ռուսաստանը ցանկանում է առաջ շարժվել պատժամիջոցների և Ուկրաինայի հարցերով մեռյալ կետից, ապա «այդ բոլոր հարցերում նրան ռազմական գործողությունների նոր թատերաբեմ է անհրաժեշտ»` Արևմուտքի ուշադրությունը գրավելու` «Արևմուտքին կսմթելու» համար:

Վերլուծաբանի կարծիքով` Ռուսաստանն այդօրինակ մեծ քայլի ՆԱՏՕ-ի տարածքում, օրինակ` Բալթիայի երկրներում, չի դիմի: Գործողությունների նոր թատերաբեմ Ռուսաստանի համար կարող են դառնալ Բալականները և Արցախը:

7118 | 0
Facebook