Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայում հզոր պայթյուն է որոտացել. կան 10-յակ վիրավորներ

12:45, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Մեծ Բրիտանիայում հզոր պայթյուն է որոտացել. կան 10-յակ վիրավորներ

Մեծ Բրիտանիայի Նյու Ֆերի շրջանում` Լիվերպուլից ոչ հեռու, հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է Mirror-ը: Ըստ վերջին տվյալների` պայթյունի հետևանքով վիրավորվել է 32 մարդ: Հաղորդվում է, որ 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Զոհերի մասին տվյալներ չկան:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով երեկոյան 21:15-ին, ենթադրաբար, սեփական տանը: Սակայն հրշեջ ծառայության տվյալներով` պայթյունը որոտացել է պարային ստուդիայի շենքում: Միջադեպի նախնական պատճառը գազի պայթյունն է:

Մեծ Բրիտանիայում հզոր պայթյուն է որոտացել. կան 10-յակ վիրավորներ
10737 | 0
Facebook