Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնկոնգն առաջին անգամ կին ղեկավար կունենա

13:25, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Հոնկոնգն առաջին անգամ կին ղեկավար կունենա

Չինաստանի կազմում գտնվող Հոնկոնգի շրջանը, որ վարչական հատուկ կարգավիճակ ունի, առաջին անգամ կին ղեկավար կունենա: Այդ պաշտոնում ընտրվել է Քերի Լամը, հաղորդում է Associated Press-ը: 59-ամյա Քերի Լամը Հոնկոնգի վարչակազմի քարտուղարն է եղել: Ղեկավարի ընտրությունների ժամանակ նա ստացել է 1194 հոգուց բաղկացած ընտրողների հանձնախմբի 777-ի ձայնը: Նրա մրցակցի օգտին քվեարկել է 365 ընտրող: Հաղթելու համար անհրաժեշտ է եղել 600-ից ավելի ձայն:

Նշենք, որ 2016թ. սեպտեմբերին, 2014-ի ցույցերից հետո, Հոնկոնգում խորհրդարանական առաջին ընտրություններն են անցկացվել: Մինչ 1997թ. Հոնկոնգը Մեծ Բրիտանիայի գաղութն է եղել, այնուհետև այն հանձնվել է Չինաստանին` պայմանով, որ այդ տարածքը լայն ինքնավարություն կունենա` «Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքով: Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական օրենքի համաձայն` մինչև 2047 թ. տարածքին տրված է լայն ինքնավարություն։ Չինաստանին է պատկանում պաշտպանության և արտաքին քաղաքականության տնօրինումը, մինչդեռ Հոնկոնգին են վերապահված ներքին օրենսդրության, ոստիկանության, ֆինանսական քաղաքականության, հարկային և մաքսային քաղաքականության ոլորտները։

7438 | 0
Facebook