Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենում դատարանը մահվան է դատապարտել երկրի նախագահին

11:25, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Եմենում դատարանը մահվան է դատապարտել երկրի նախագահին

Եմենի մայրաքաղաք Սանայի դատարանը, որը վերահսկվում է շիա մահմեդականներից կազմված «Անսար Ալլա» ապստամբների (հուսիթներ) կողմից, երկրի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին մահվան է դատապարտել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
     Գործակալության տվյալներով` Հադին մահվան է դատապարտվել «պետական դավաճանության» և «ագրեսոր երկիր Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների հետ համագործակցելու» հանար: Նախագահից բացի` Սանայի դատարանը մահվան դատավճիռ է կայացրել ևս 6 բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ: Նրանց թվում են ԱՄՆ-ում Եմենի դեսպան Ահմադ Ավադ Բին Մուբարաքը և երկրի նախկին արտգործնախարար Ռիյադ Յասինը:
     Հիշեցնենք, որ 2014թ. Եմենում ռազմական բախումներ են մի կողմից նախկին նախագահ Ալի Աբդալլ Սալեհին հավատարիմ հուսիթ ապստամբների և մյուս կողմից` ներկա նախագահին հավատարիմ կառավարական զորքերի և աշխարհազորայինների միջև: Վերջիններին ռազմական բախումների ժամանակ ցամաքային և օդային աջակցություն է ցուցաբերում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական կոալիցիան:

8344 | 0
Facebook