Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պերուում զոհերի թիվը հասավ 90-ի

12:10, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Պերուում զոհերի թիվը հասավ 90-ի

Պերուում ուժգին ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 90-ի: Ավելի վաղ հայտնել էինք 78 զոհի մասին: Ուժգին հեղեղներն ու փոթորիկները դարձել էին վերջին տասնամյակի ամենաաղետալից հեղեղումների պատճառ: Ընդհանուր առմամբ` տուժել է 863 հազար մարդ, ավերվել է 200 հազար շինություն ավելի քան 800 քաղաքներում ու գյուղերում:
     Պերուի իշխանությունները վերականգնողական աշխատանքների համար տրամադրել են 766 միլիոն դոլար: Երկրում շարունակվում է արտակարգ դրությունը:

8175 | 0
Facebook