Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Ելքը» կապահովի Սերժ Սարգսյանի անխափան նահանջը». Արայիկ Հարությունյանի արձագանքը՝ ՀՀ նախագահի հայտարարությանը

22:20, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
««Ելքը» կապահովի Սերժ Սարգսյանի անխափան նահանջը». Արայիկ Հարությունյանի արձագանքը՝ ՀՀ նախագահի հայտարարությանը
     ««Ելքը» կապահովի Սերժ Սարգսյանի անխափան նահանջը. ես անձամբ նրան դա երաշխավորում եմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանն՝ արձագանքելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը:
     Հիշեցնենք՝ գնահատելով քաղաքական ուժերի նախընտրական քարոզչության ընթացքը, ՀՀ նախագահն ասել էր. «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»։
6410 | 4
Facebook