Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը պահանջում է ԿԳ նախարարի հրաժարականը

20:30, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը պահանջում է ԿԳ նախարարի հրաժարականը

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական շտաբի հայտարարությունը՝ սկանդալային ձայնագրությունների վերաբերյալ.
    
     «Աժ ընտրություններում իշխանության կողմից վարչական ռեսուրսների չարաշահման փաստական նյութ է հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։ Հեռախոսային ձայնագրությունների տեսքով հրապարակված հսկայածավալ նյութը վկայում է, որ հանրապետության դպրոցները և նախակրթական հիմնարկները զանգվածաբար ներքաշված են նախընտրական շրջանում ապօրինի մեթոդներով իշխանության, մասնավորապես ՀՀԿ-ի օգտին աշխատելու գործում։
     Իշխանությունը, նախապես ժխտելով իր կողմից վարչական ռեսուրսների օգտագործումը, ըստ էության հաստատել է ցուցակների հավաքման փաստը՝ դա օրենքի խախտում չհամարելով, իսկ ձայնագրությունների հրապարումը որակել որպես սադրանք։
     Դպրոցական և նախադպրոցական հիմնարկների տնօրենների ուսուցիչների կողմից երեխաների ծնողների ցուցակների հավաքումն իրականում այլ բան չէ, քան ընտրողի ազատ կամարտահայտման վրա ներգործություն, ինչը արգելվում է օրենքով։
    
     Կոնգրես-ՀԺԿ դաշինքը՝
    
     - Դատապարտում է իշխանության կողմից իրականացվող բացահայտ ապօրինությունը։
     - Համարում է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած ու մամուլում հրապարակած նյութը պետք է դիտել որպես հաղորդում հանցագործության մասին, ինչին առաջինը պարտավոր էր արձագանքել ԿԸՀ-ը, իսկ իրավապահ մարմինների պարտականությունն է այդ հիմքով վարույթ հարուցել։
     Պահանջում է ոլորտի հիմնական պատասխանատու՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը»։
    
     Նշենք, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում խոստացել է ուսումնասիրել սկանդալային ձայնագրության դեպքը:

5323 | 0
Facebook