Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԸՀ-ն մերժել է ՀՀԿ թեկնածու Առաքել Մովսիսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը. լրացված

20:05, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
ԿԸՀ-ն մերժել է ՀՀԿ թեկնածու Առաքել Մովսիսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը. լրացված
     Ինչպես հայտնի է, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով դիմել դատարան և դադարեցնել Առաքել Մովսիսյանի (Շմայս) որպես ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուի լիազորությունները: Փաստաբանը փաստեր էր ներկայացրել Ծաղկալանջ գյուղի ասֆալտապատ փողոցից, որը քարոզարշավի ժամանակ խոստացել էր թեկնածուն՝ այսկերպ թույլ տալով Ընտրական օրենսգրքի խախտում:
     Քիչ առաջ ավարտվել է ԿԸՀ նիստը, որի ժամանակ մերժվել է դիմումատուների պահանջը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, թե հիմնավորում չի ներկայացվել, որ կատարվածը կազդի ընտրությունների արդյունքների վրա: Բաղդասարյանն արձագանքել է, որ քվեների դիմաց խոստացված ասֆալտն արդեն կա և այն չի վերացվելու:
Տեսանյութն՝ 1in.am-ի
14855 | 1
Facebook