Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոմիությունը կամ կլինի միասնական, կամ ընդհանրապես չի լինի». Տուսկ

18:20, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
«Եվրոմիությունը կամ կլինի միասնական, կամ ընդհանրապես չի լինի». Տուսկ
     Եվրոխորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով ԵՄ 60-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված գագաթնաժողովին, ասել է, որ Եվրոմիությունը կամ կլինի միասնական, կամ ընդհանրապես չի լինի. «Ասացեք՝ ինչո՞ւ պետք է կորցնենք մեր նպատակների նկատմամբ վստահությունը, միայն նրա համար, որ դա դարձել է մեր իրականությո՞ւնը կամ նրա համար, որ մեզ ձանձրացրե՞լ է, հոգնե՞լ ենք դրանից: Եվրոմիությունը կամ կլինի միասնական, կամ ընդհանրապես չի լինի: Միայն միասնական Եվրոպան կարող է լինել ինքնուրույն մոտեցում ցուցաբերել աշխարհի մյուս երկրների հետ հարաբերությունների ժամանակ»,- ասել է նա։
     Լրատվական գործակալությունները նշում են, որ 28 երկիր ընդգրկող Եվրամիությունը ներկայում իր ամենատագնապալի ժամանակաշրջաններից մեկն է ապրում:
4613 | 0
Facebook