Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հույս ունեմ, որ երկու թիմերը որակյալ ֆուտբոլ ցույց կտան». Ալեքսանդր Բորոդյուկ

20:00, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
«Հույս ունեմ, որ երկու թիմերը որակյալ ֆուտբոլ ցույց կտան». Ալեքսանդր Բորոդյուկ

Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Ղազախստան հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցավ Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկի նախախաղային մամուլի ասուլիսը։

Խոսելով խաղից իր ակնկալիքների մասին՝ մարզիչը նշեց․ «Իրոք երկու թիմերը տեխնիկապես նման են՝ դեռ խորհրդային տարիներից։ Ֆուտբոլիստները յուրահատուկ տեխնիկայով էին տարբերվում։ Կիպրոսի դեմ պաղում առաջին խաղակեսը վատ չխաղացինք, հետո սխալներ կային։ Կիպրոսի դեմ խաղից հետո ժողով ենք արել, խոսել ենք սխալների մասին, քննարկել ենք տեղի ունեցածը։ Հուսանք՝ վաղը նման սխալներ չեն լինի։ Ֆուտբոլի պատմությունը ցույց է տալիս, որ տասնմեկ հոգով են խաղում այս խաղը։ Իհարկե, յուրաքանչյուր թիմում կան առաջատարներ, Հենրիխ Մխիթարյանը ձեր թիմի առաջատարն է, բայց, ամեն դեպքում, դաշտում թիմ է խաղում։ Ես՝ որպես մարզիչ, կարծում եմ, որ միայն թիմը կարող է խնդիրներ լուծել՝ բնավորությամբ, մարտավարությամբ։ Կաշխատենք արժանի խաղով ուրախացնել մեր երկրպագուներին։ Ֆուտբոլում կա մեկ խաղային պլան՝ հաղթել։ Մարտավարության մարնամասները մնում են թիմի ներսում։ Հայաստանի հավաքականից չգիտեմ ինչ խաղ ակնկալել։ Հույս ունեմ, որ երկու թիմերը որակյալ ֆուտբոլ ցույց կտան և կուրախացնեն երկրպագուներին։ Սպորտում կա օրենք՝ միշտ հաղթում է ուժեղագույնը։ Կարծում եմ՝ վաղը լավ ֆուտբոլի ականատես կլինեք»,- Բորոդյուկի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

3554 | 0
Facebook