Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Փորձելու ենք հարձակվողական ոճի ֆուտբոլ խաղալ». Արթուր Պետրոսյան

18:00, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
«Փորձելու ենք հարձակվողական ոճի ֆուտբոլ խաղալ». Արթուր Պետրոսյան

Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Ղազախստան հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

Խոսելով խաղից իր ակնկալիքների մասին՝ մարզիչը նշեց․ «Ծանր հանդիպում եմ ակնկալում։ Լավ թիմ է Ղազախստանի ընտրանին։ Մեծ պայքար եմ սպասում։ Հետնապահ ենք, թե ոչ, միևնույնն է լարված պայքար է լինելու։ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն բան արել էր, որ Կիպրոսի դեմ հանդիպումը չնայենք։ Այդ փաստը նաև ղազախ լրագրողներին էր մտահոգել։ Բայց մենք, այնուամենայնիվ, նայել ենք խաղը, հետևություններ արել։ Եթե ոչինչ չփոխվի, մեզ համար պարզ է, թե ինչ է լինելու։ Վերլուծել ենք նրանց խաղը։Ուժեղ կողմերից ասեմ, որ պայքարող, ֆիզիկապես ուժեղ, պրեսինգի դիմող թիմ է։ Թույլ կողմերի մասին չեմ խոսի՝ հուսով ենք ամեն ինչ կստացվի և վաղը խաղից հետո կխոսենք։ Ոչ-ոքին դրական արդյունք կլինի, բայց ամեն ինչ անելու ենք հաղթելու համար։ Վաղը փորձելու ենք հարձակվողական ոճի ֆուտբոլ խաղալ, հուսանք կստացվի։ Մարտավարական փոփոխություններ ենք մտցրել։ Ամեն ինչ անելու ենք՝ հաղթանակի հասնելու համար։ Նորից խնդրում եմ մեր երկրպագուներին գալ մարզադաշտ և աջակցել մեր ֆուտբոլիստներին»,- Պետրոսյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

3464 | 0
Facebook