Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամվել Բաբայանի պաշտպանը բողոքարկում է դատարանի որոշումը

10:35, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Սամվել Բաբայանի պաշտպանը բողոքարկում է դատարանի որոշումը

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին երկու ամսով կալանավորելու որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը: Պաշտպանը տեղեկացրել է, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ «Մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ իմ պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, և դատարանում հայտարարել է, որ այս գործով ձերբակալված երկու անձանց չի ճանաչում»,- ասել է պաշտպանը:
     Անդրադառնալով գլխավոր դատախազության հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը` պաշտպանը պնդել է, որ դատախազության տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն:
    
     ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
     235.1 հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ ռադիոակտիվ նյութերի զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող ապրանքների մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը բավարարել է Սամվել Բաբայանին 2 ամսով կալանվորելու հայցը:
     Հիշեցնենք, որ մարտի 22-ին Սամվել Բաբայանը Վրաստանից Հայաստան մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի տեղափոխման կասկածանքով: Նույն կասկածանքով ձերբակալվ է ևս երկու անձ, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, ղեկավարվել են Բաբայանի ցուցումով:

4448 | 0
Facebook