Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մերժումներ ու ձախողումներ շատ եմ ունեցել». դերասանուհի Ռուզան Վիթը նշում է ծննդյան տարեդարձը

19:05, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
«Մերժումներ ու ձախողումներ շատ եմ ունեցել». դերասանուհի Ռուզան Վիթը նշում է ծննդյան տարեդարձը

Դերասանուհի Ռուզան Վիթը կյանքում մերժումներ ու ձախողումներ շատ է ունեցել, բայց երբեք իր ներսից եկող նպատակը կիսատ չի թողել: «Այդ հարվածները մնացել են անցյալում և ես ժպտալով եմ այդ ամենին նայել: Նպատակին պետք է մինչև վերջ տեր կանգնես և դա տեղ հասցնես»,- մեզ հետ զրույցում անկեղծացել է դերասանուհին:
     Պատերազմից հետո, այնպես ստացվեց, որ դերասանուհու ճակատագիրն ուղղվեց դեպի Փարիզ: Ֆրանսիական ֆիլմում ստացավ գլխավոր դեր, և մի քանի տարի այնտեղ բնակվեց: Վերադառնալով հայրենիք` դերասանուհին բախվեց նոր ու անհասկանալի խնդիրների:
     «Երբ վերադարձա, հասկացա, որ մեր երկրում մի մոդայիկ ձև է, որն աշխատում է բոլորի հետ. քեզ ժպտում են, ասում են, որ դուք շատ օրիգինալ և հետաքրքիր եք, և ժպտալով ասում են` գնացեք գրողի ծոցը…»:
     Ռուզան Վիթը աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Համազգային թատրոններում, նկարահանվել է տարբեր ֆիլմերում, որոնցից են` Հիներ Սալեմի «Անցնող Երազներ» ֆրանսիական ֆիլմում, գլխավոր` Զառայի դերում: Փարիզում նկարահանվել է «Մենություն» ֆիլմում Լիլիի դերում: Համատեղ եղել է սույն ֆիլմի զգեստների գլխավոր նկարչուհին: 2004-ին հանդես է եկել «Լիմոնի օղի» ֆրանսիական ֆիլմում` Զինեյի դերում, զուգահեռ եղել է սույն ֆիլմի զգեստների գլխավոր նկարչուհին: 2006-ին խաղացել է Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմում` գլխավոր դերում: Այս դերով ճանաչվել է «Տարվա լավագույն դերասանուհի: Հենց այս դերով էլ հանդիսատեսն առավել ճանաչեց ու մեկընդմիշտ հիշեց դերասանուհուն:

«Մերժումներ ու ձախողումներ շատ եմ ունեցել». դերասանուհի Ռուզան Վիթը նշում է ծննդյան տարեդարձը
«Մերժումներ ու ձախողումներ շատ եմ ունեցել». դերասանուհի Ռուզան Վիթը նշում է ծննդյան տարեդարձը
4322 | 0
Facebook