Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը

11:05, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ը վերջնաժամկետ է տվել Հայաստանի կառավարությանը: «Մինչև ապրիլի 18-ը Կառավարությունը պետք է պատասխանի Եվրոպական դատարանին՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ առաջադրված հարցերին»,- ասաց պաշտպանը: Նա տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պահանջել է ձևավորել բժշկական հանձնաժողով:
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արտերկրից ժամանած բժիշկները Հովհաննեսի մոտ կասկածում են ոսկրի վարակ: Հովհաննես Հարությունյանին երեկ տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
     Նշենք, որ նրա պաշպանը բազմիցս ահազանգել է, որ իր պաշտպանյալը ոտքի ցավեր ունի և գիշերները ցավից չի քնում:
     Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին և տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

4406 | 0
Facebook