Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սարի թաղի» գործով կալանավորվածների ընտանիքները երկուշաբթի օրվանից նստացույց կսկսեն

17:15, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
«Սարի թաղի» գործով կալանավորվածների ընտանիքները երկուշաբթի օրվանից նստացույց կսկսեն
     Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատները երկուշաբթի օրվանից պատրաստվում են նստացույց սկսել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: «Ամուսինս երեկվանից արդեն անժամկետ հացադուլ է սկսել: Շուտով մյուսներն էլ կհետևեն նրան: Երկուշաբթի օրվանից էլ այդ 10 ընտանիքների անդամներս կսկսենք նստացույցերը: Մենք ունենք պահանջ, թող կոնկրետացնեն 10-ի գործերը»,- ասաց
     Լալա Բերնեցյանը:
     Հիշեցնենք, որ 9 ամիս առաջ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ, որից հետո 10 անձ կալանավորվեց:
3505 | 0
Facebook