Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տնօրենների հետ խոսակցության ձայնագրություններն ուսումնասիրում ենք». Տիգրան Մուկուչյան

15:35, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
«Տնօրենների հետ խոսակցության ձայնագրություններն ուսումնասիրում ենք». Տիգրան Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ուսումնասիրում են երեկ «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից հրապարակած ձայնագրությունները, որոնցից պարզ է դառնում, որ մի շարք մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններ խոստովանում են աշխատակիցներին ցուցակագրելու հանգամանքը: «Իոաննիսյանից վերցրել ենք բոլոր տնօրենների ձայնագրությունները, հիմա ընթանում են ուսումնասիրություններ: Այդ ամբողջը պետք է լսել, յուրաքանչյուրն իրենց ներկայացնում է մեկ ինքնուրույն փաստական հանգամանք: Կլսենք, արդյունքում մեր դիրքորոշումների վերաբերյալ կիրազեկենք ձեզ»,- ասել է նա:
     Խոսելով «Ելք» դաշինքի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումի մասին, ըստ որի, վերջինս պահանջում է պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի գրանցումն անվավեր ճանաչել, Մուկուչյանը տեղեկացրել է, որ դիմումը քննարկվելու է այսօր: «Կքննարկենք, որոշումը կլինի՝ կիմանաք»,- տեղեկացրել է Մուկուչյանը:

4230 | 2
Facebook