Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք չենք կարող ֆանտաստիկ երկիր ունենալ պարոն վարչապետ, քանի դեռ դպրոցներն ու մանկապարտեզները ձեր կուսակցության կողմից ենթարկվում են շահագործման». Սերոբ Խաչատրյան

20:25, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
«Մենք չենք կարող ֆանտաստիկ երկիր ունենալ պարոն վարչապետ, քանի դեռ դպրոցներն ու մանկապարտեզները ձեր կուսակցության կողմից ենթարկվում են շահագործման». Սերոբ Խաչատրյան

Երեկ շատ բան չփոխվեց։ Հայտնին դարձավ ակնհայտ։
     Հիշեցնեմ‚ որ վերջին 10-ը տարում Երևանի մասնավոր դպրոցների աշակերտների թիվը կրկնապատկվել է։ Հատկապես պաշտոնյաներն են իրենց երեխաներին հանում պետական դպրոցներից։ Երկրում արդեն կան տնային ուսուցման կողմնակիցներ։ Նախորդ ուսումնական տարում Հայաստանից գնացել է 6500 աշակերտ։ Մեկ տարում կորցրել ենք 500 աշակերտ ունեցող 13 դպրոց։
     Հիշեցնեմ նաև‚ որ Հունաստանի կոլապսի գլխավոր պատճառերից մեկը համարվում է դպրոցների ուսուցիչների կուսակցականացումը և կաշառքով աշխատանքի ընդունելը։ Հունաստանում այդ գործընթացը սկսվեց 1993-ին PASOK կուսակցության կողմից։
     Մենք չենք կարող ֆանտաստիկ երկիր ունենալ հարգելի պարոն վարչապետ‚ քանի դեռ դպրոցներն ու մանկապարտեզները ձեր կուսակցության կողմից ենթարկվում են կուսակցական շահագործման։

4724 | 0
Facebook