Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցուցակագրումն ամենևին էլ բացասական երևույթ չէ, դա կազմակերպչական աշխատանքի մի մասն է». Հերմինե Նաղդալյան

13:40, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
«Ցուցակագրումն ամենևին էլ բացասական երևույթ չէ, դա կազմակերպչական աշխատանքի մի մասն է». Հերմինե Նաղդալյան

«Ցուցակագրումն ամենևին էլ բացասական երևույթ չէ, դա կազմակերպչական աշխատանքի մի մաս է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն` անդրադառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբ ուղարված` դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակներին:
     «Որևէ ընտրության համար որևէ քաղաքական ուժ, քաղաքական գործիչ, եթե պիտի լրջորեն մասնակցի ընտրական գործընթացին, բնականաբար, անհրաժեշտություն ունի որպես կազմակերպչական աշխատանք կատարելու և ցուցակագրումներ»,– նշեց նա:
     Նրա խոսքով` ցուցակագրում ասելիս պետք չի պատկերացնել նեգատիվ բաներ, վարչական ռեսուրսի չարաշահում: «Դա կազմակերպչական աշխատանք է, որը կատարում են բոլոր քաղաքական ուժերը»,- հավելեց Հերմինե Նաղդալյանը:
     Նա նաև հիշեցրեց, որ քվեարկության ընթացքը չվերահսկվող գործընթաց է. «Որևէ մեկը չի կարող ստուգել, թե ում կամ ինչպես ընտրեցիք»:
     Անդրադառնալով ընտրություններից առաջ բաժանվող ընտրակաշառքին, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ բոլորը խոսում են այդ մասին, բայց ոչ մեկ չի տեսել այդ ընտրակաշառքը:

3763 | 8
Facebook