Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ատոմակայանը սնուցող Սևջուր գետի ջրի որակը վատթարացել է

15:50, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
Ատոմակայանը սնուցող Սևջուր գետի ջրի որակը վատթարացել է

Հայկական ատոմային էլեկտրակայանը սնուցող Սևջուր գետի ջրի քիմիական որակը վատթարացել է: Այս մասին վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, հաղորդում է «Էկոլուրը»:
     2017 թվականի առաջին տվյալներով` Սևջուր գետի ջրի ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն գրանցվել է Ռանչպար գյուղից ներքև ընկած հատվածում: Նույն ՊՈԱԿ-ի 2016 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ Ռանչպարից ներքև գետի ջուրը գնահատվել էր «միջակ» որակի: Ընդամենը 1 ամսվա ընթացքում գետի ջրի որակը կտրուկ վատացել է՝ 3-րդ դասից հասնելով 5-րդ՝ ամենավատ դասի:
     Ըստ ՊՈԱԿ-ի տեղեկանքի` գետի ջրի բացասական որակը 2017-ին պայմանավորված է եղել բորի և սուլֆատ իոնների պարունակությամբ:

2962 | 0
Facebook