Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էջմիածնում ատրճանակը պահել են ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակցի ճակատին ու սպառնացել». Արեգնազ Մանուկյան

12:15, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
«Էջմիածնում ատրճանակը պահել են ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակցի ճակատին ու սպառնացել». Արեգնազ Մանուկյան

ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունն, ըստ որի, երեկ հերթական զինված միջադեպն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: «Առանց պետհամարանիշի մեքենան երեկ կտրել է մեր աշխատակցիների ճանապարհը, մեքենայից իջել է մի երիտասարդ, ու ատրճանակը պահելով մեր շտաբի աշխատակիցներից մեկի ճակատին՝ սպառնացել է ու զգուշացրել հեռու մնալ մեր դաշինքից և չաշխատել
     ՕՐՕ դաշինքի համար»,- տեղեկացրեց Մանուկյանը` հավելելով, որ մեկ ժամից հանդես կգան հայտարությամբ և նոր մանրամասներ կհաղորդեն: Նրա խոսքով դեպքից անմիջապես հետո ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները դիմել են ոստիկանություն:
     Հիշեցնենք, որ մարտի 14-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում վիրավորներ են եղել:

7235 | 0
Facebook